Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել վերսկսել ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերը: Ըստ նրա, վերջերս կայացած բանակցությունների ընթացքում ինքը և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնվել են Ռուսաստանի մասնակցությամբ խաղաղության նոր համաժողով անցկացնելու անհրաժեշտության շուրջ։ «Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է քննարկելու, թե ինչպես պատերազմի վիճակից խաղաղության անցնել, ընդ որում, ավելի արագ տեմպերով»,- ասել է Շոլցը:               
 

Չարենցին

Չարենցին
13.03.2024 | 20:12

Դու` արև. փայլեցիր ու անցար,

Վառվեցիր, ջերմացրիր քո հրով,

Շողացիր, լույս տվիր, լույս դարձար,

Կիզվեցիր բոցավառ քո հրով...

Միշտ արև ու միշտ լույս տենչացիր,

Տարվեցիր քո երգած արևով,

Տենչերիդ արևում այրվեցիր,

Մարեցիր` արբեցած արևով...

Այրվեցիր, վառվեցիր, մոխրացար

ՈՒ փյունիկ դարձար քո երգերով,

Պառնասի վառ փարոսը դարձար`

Լույս դարձար քո արև երգերով...

Լաուրա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

13.03.24

Դիտվել է՝ 2999

Մեկնաբանություններ